ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Կրքոտ համբույրն օգտակար է առողջությանը
Հաճախակի, կրքով և ամենակարևորը ` երկար համբուրվեք: Դրանով դուք կարող եք էապես բարելավել ձեր առողջությունը: Չէ՞ք հավատում: Շատ իզուր: Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կես ժամանոց կրքոտ համբույրը կարող է նվազեցնել տենդով հիվանդների տառապանքները:
Պարզվում է, համբույրը լիցքաթափում և նվազեցնում է օրգանիզմում տենդ գոյացնող հիստամինի արտադրությունը: “Սատու” հիվանդանոցի հետազոտություններին մասնակցել են տենդով հիվանդ 12 կին և 12 տղամարդ: 30 րոպե շարունակ նրանք լսել են հաճելի երաժշտություն և համբուրել իրենց զույգերին: Այս յուրօրինակ թերապիայի արդյունքում` արյան մեջ զգալիորեն նվազել են ալգենների դեմ պայքարող հակամարմինների քանակը: Բժիշկները կրկնել են փորձարկումը` բավարավելով միայն գրկախառնությամբ. օրգանիզմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:
Համբույրն օգնում է ալերգիկ հիվանդություններով տառապող հիվանդներին: Ավելին, կրքոտ համբույրը ոչ միայն իջեցնում է արյան ճնշումը, այլև այրան մեջ խոլեստերոլի պարունակությունը, որն էապես նվազեցնում է ինֆարկտները: Բժիշկների կարծիքով` համբույրը նպաստում է լորձարտադրությանը, որն էլ իր հերթին ` ատամների էմալը կարիեսից պաշտպանելուն: Մեկ րոպեի ընթացքում մարդը սովորաբար շնչում-արտաշնչում է 20 անգամ, համբուրվելիս ` 3 անգամ ավելի, հետևաբար, թոքերում ավելանում է թթվածնի ներհոսքը: Համբույրի ժամանակ օրգանիզմում գոյացող բիոքիմիական ռեակցիայի շնորհիվ` արտադրվում է “երջանկության” հորմոնը: Այն չեզոքացնում է սթրեսի հորմոնին: Այդ պատճառով էլ համբուրվել սիրող մարդիկ լավատես են և ինքնավստահ:
Ավստրիացի գիտնական Ուլֆ Բեմինգը պնդում է, որ համբույրը կարող է փոխարինել պատվաստումներին: Մարդկանց բերանի խոռոչներում բնակվող բակտերիաների 80 % -ը միատեսակ են, իսկ ահա մնացած 20%-ը` իրենցը, սեփականը: Համբուրվելիս` կամա-ակամա փոխանակվում են բակտերիաները, ակտիվանում է մեր իմունային համակարգը, անմիջապես վերսկսվում է հակամարմինների արտադրությունը:
Համբույրը նաև կնճիռների դեմ պայքարելու լավագույն միջոց է քանի որ այդ գործին մասնակցում են դեմքի բոլոր մկանները: Բացի այդ` համբույրը նպաստում է նիհարելուն: Կրքոտ համբույրը 2 րոպեյի ընթացքում այրում է 2 կալորիա` կրկնապատկելով նյութափոխանակությունը: Հոգեբանները նույնպես գտնում են, որ համբույրը հետաքրքիր երևույթ է: Համբուրելու ընթացքում մարդը հայտնվում է համբուրվողի անձնական տարածքում:
Իսկ նրանց համար, որոնց ճակատագիրը զերծ է պահել հիվանդություններից, գերմանացի գիտնականները մի անակնկալ են պատրաստել: Հետազոտությունների արդյունքում պարզվել է` եթե տղամարդկանց համար համբույրը ոչ այլ ինչ է, քան սովորույթ` մերձեցումից առաջ, ապա կանանց համար այն ավելին է, քան մերձեցման ակտը:
Հետազոտությանը մասնակցել են 16-91 տարեկան 514 մարդ: Պարզվել է, որ համբույրից հաճույք են ստանում կանանց 65%-ը, տղամարդկանց `44%-ը:
Իսկ ընդհանուր առմամբ` համբուրվելն օգտակար է առողջությանը: Համբուրվեք և եղեք առողջ:
Կարդացեք նաև
Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...
Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը...
Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ գոյություն չունի սեր առաջին հայացքից: Սերը կարող է առաջանալ ոչ շուտ, քան 4 հանդիպումից հետո, հայտնում է gogetnews.info-ն: Վաշինգտոնի կիրառական կենսաբանության ինստիտուտի...
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել...
Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները...
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը կարող են փոխանցել միմյանց: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության...
Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...
Ֆլորիդացի գիտնականները հետազության արդյունքում պարզել են՝ ինչու են որոշ գրավիչ տղամարդիկ և կանայք շարունակում միայնակ մնալ: Գիտնականների աշխատանքի մասին տեղեկացնում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը...
The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)...
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճն ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը...
Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ շվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Հաղորդվում է, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել...
Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն